Ես դարձա՞ սեբաստացի

Սեբաստացի լինելու համար շատ հատկանիշներ են պետք։ Լինել ազնիվ, աշխատասեր, ուսումնատենչ, ուշիմ, յուրահատուկ, ընկերասեր, հարգալից, նախաձեռնող, ինչու չէ նաև շնորհալի։ Ու՞նեմ այդյոք ես այդ հատկանիշները։ Կասեի մասամբ։ Միգուցե ես այս որոշ հատկանիշներից չունեմ, բայց ես ինձ համարում եմ սեբաստացի։ Քանի որ ես հաճույքով եմ հաճախում կրթահամալիր, ճիշտ է ոչ բոլոր միջոցառումներին եմ մասնակցում, որոնք անցեն կացվում կրթահամալիրում, այնուամենայնիվ ես աշխատում եմ արդարացնել սեբաստացի կոչվելու բարձր պատիվը։ Յուրովի մասնակցություն ցուցաբերել կիթահամալիրի գործընթացին։ Ձեռք եմ բերել ընկերներ, հոգեհարազատ զբաղմունքներ, բարձր եմ գնահատում դասախոսական կազմի աշխատանքը, որոնք ջանք չխնայելով ամեն կերպ աշխատում են աջակցել և սատար կանգնել մեզ։ Ափսոսում եմ, ոի ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել մասնակցել արտագնա ճամբարներին։ Միշտ նախանձով էի լսում ուսանողների տպավորությունները, երբ վերադառնում էին ճամբարից։

Inspiring Speech: The great Director

  • լսել խոսքը(ճառը) յութուբյան տեսանյութից
  • կարդալ, թարգմանել, քննարկել
  • սովորել նոր բառերը
  • ընտրել հատված և ձայնագրել
  • Առանձնացնել այն նախադասությունները, որտեղ կան բառերի և հանգերի կրկնություններ (repetition and rhythm),օրինակ՝ “Machine men with machine minds and machine hearts!”

millions throughout the world — millions of despairing men, women, and little children

machine men with machine minds and machine hearts

You are not machines! You are not cattle! You are men!

let us use that power — let us all unite

  • առանձնացնել այն նախադասությունները,որտեղ Չապլինը իր խոսքով հույս է արթնացնում մարդկանց մեջ։(hope)

We want to live by each other’s happiness — not by each other’s misery.

You, the people have the power — the power to create machines. The power to create happiness! You, the people, have the power to make this life free and beautiful, to make this life a wonderful adventure.

Let us fight for a new world — a decent world that will give men a chance to work — that will give youth a future and old age a security.

  • առանձնացնել այն նախադասությունները, որ հույզեր են առաջացնում:(emotions)

Don’t give yourselves to these unnatural men — machine men with machine minds and machine hearts! You are not machines! You are not cattle! You are men!

Vocabulary

gentile-  somebody not  wanting power or money

misery — extreme sadness

Greed- selfishly wanting power or money

Poisonedլ -to give sb or sth a substance that causes death

barricaded- to close something in to a place with an obstruction, so as to restrict

abundance – a large quantity of sth

cynical-only thinking about your own interests

despairing- having no hope

bitterness-  angry and hurt because of a bad experience

dictators– a ruler of a country that has total power & usually got that power through force or violence

liberty– freedom

perish -to die suddenly and possibly violently

brutes – a savage person or animal

despise – to hate very strongly

enslave- to make sb your slave

regiment -to organize in a strict way

drill – to train soldiers by lots of repetition

cattle -cows

cannon fodder – soldiers that are used in war to be sent to their death

intolerance -not accepting other people’s beliefs or behaviour that are different from your own

decent – kind, honest, respectable, nice, good

reason -sth that is right, practical or possible

Կենսոլորտ

Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:  Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ), մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝ մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն ունեն մի կյանքի առաջացման վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել է օվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:

Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ բույսերով ու կենդանիներով: Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ Համաշխարհային օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը:Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ):

 Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:Կենդանի օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում

Կիլիկիա

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են։

Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080–95 թթ.)  է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ-ին  Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը: Թորոս Ա-ի եղբորը՝ Լևոն Ա-ին (1129–37 թթ.), հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա,  Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69 թթ.) կարողացավ փախչել գերությունից և, եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը: 1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը՝ Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:Թորոս Բ-ին հաջորդած Մլեհ իշխանը (1169–75 թթ.) բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: 1173 թ-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175–81 թթ.): Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը՝ Ալեքսանդրետից Սելևկիա, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182 թ-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեց: Լևոն Բ-ի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ-ն 1187 թ-ին իշխանությունը կամովին հանձնեց նրան: Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին (1187–98 թթ.) պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար:Կիլիկիան թագավորության ժամանակաշրջանումԹագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198–1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի՝ թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան ու Գերմանիկեն: Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1219–22 թթ-ին), իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: 1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ  հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը 1226 թ-ին ավելի քան 60 իշխանների հետ գումարել է խորհրդակցություն, որոշել իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը ինքն է վարել երկրի գործերը, եղել թագավորության խնամակալ: Հեթում Ա-ն (1226–69 թթ.) դարձավ նոր արքայատոհմի` Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը: 1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում՝ մոնղոլների մայրաքաղաքը, արքունիքի հետ փոխօգնության պայմանագիր կնքել, որն ամրապնդել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը: 1256–62 թթ-ին Իկոնիայի սուլթանությունից ազատագրվել են Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու դրանց շրջակայքը: Նոր վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը 1266 թ-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա.  Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմահազար հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269 թ-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269–89 թթ.)՝ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանքը: Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանն արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թյուրքերը, երկրի ներսում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել ու կողոպտել են մի շարք բնակավայրեր: Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Ապա Լևոն Գ-ն հաղթել է  Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: 1271 թ-ին վերանորոգվել են վենետիկցիների, 1288 թ-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289–1303 թթ.), հիասթափվելով թուլացած և մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի պետությունների օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների  թշնամանքը: 1292 թ-ին եգիպտական զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307 թթ.) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Դժգոհ  Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից՝ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: Իսկ 1288 թ-ին գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկած գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած հողերը՝ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներ: 1299 թ-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք: 1301 թ-ին Հեթում Բ-ն թագավոր է  օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (1301–08 թթ.), դարձել նրա խնամակալը՝ «թագավորահայրը», և շարունակել լատինամետ քաղաքականությունը:  Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը: Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ՝ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Հայկական զորքերը` Հեթում Բ-ի եղբայրներ Օշինի և Ալինախի գլխավորությամբ, սպանել են Փիլարղուին ու ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308–20 թթ.) Հռոմի պապի պահանջով 1309 թ-ին հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը՝ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է  կրոնական վեճերը: 1316 թ-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմակայության շնորհիվ: 1318 թ-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հետ են մղել թշնամուն: Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320–42 թթ.): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել է խաղաղ գոյակցության քաղաքականություն: Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի  հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը  1335  և 1336 թթ-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337 թ-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով  հաշտություն է կնքել, որով երկրի հարավարևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն Ե-ի մահով (1342 թ.) ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310 թ-ին հոր՝ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա և ապրել Լևոն Ե-ի արքունիքում: 1343 թ-ին Գվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ վերադարձել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344 թ-ին հայրենասեր ուժերը` իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին ու նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345–63 թթ.): Մահմեդական ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340–50-ական թվականներին: 1360 թ-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369 թ-ին Եգիպտոսի 60-հզ-անոց բանակը պաշարել է Սիսը, սակայն,  չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջել է: 1373 թ-ին ունիթորները դավադրաբար սպանել են Կոստանդին Ե թագավորին և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին, որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել էր հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375 թ-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետրվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս հերոսաբար դիմադրել են թշնամուն: Ապրիլի 22-ին Լևոն Զ-ն հաշտություն է խնդրել և, իր անձի ապահովության երաշխիք ստանալով, բերդը հանձնել թշնամուն: Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրին Կիլիկիայի հայկական պետության կործանմանը:  Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Կահիրե: 1382 թ-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա:

Սարդուրի Ա

Արարատյան թագավորության թագավոր մթա մոտ 834-828թթ.: Շարունակելով նախորդների՝ Արամեի եւ իր հոր՝ Լուտիպրիի քաշաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել եւ ամրապնդել թագավորության սահմանները: Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին եւ ստորին ավազանի երկրները, արեւմտյան սահմանը հասցրել է մինչեւ Եփրատ գետը: Ասորեստանում Սալմանասար Գ դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մթա 827-825թթ.) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչեւ Հայկական Տավրոսի լեռնաշղթան եւ հսկողության ենթարկել կապանները: Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները եւ հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետեւ դարձել է Արարատյան թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի: Սարդուրի Ա մեծարվել է որպես մեծ արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրների արքա, բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա, ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ եւ այլ տիտղոսներով: Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել է ընդարձակ եւ կայուն սահմաններով թագավորություն: Հավանաբար թաղվել է Մուսասիրի տաճարում:

Իշպունի

Ք. ա. մոտ 825-810 թվականներին Տուշպա-Վանի տիրակալն էր Սարդուրի-I-ի որդի Իշպուինի արքան Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր էին խաղում Իշպուինիի օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից: Եթե գրային բարեփոխումը` տեղական սեպագրի ստեղծումը, տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը` ողջ թագավորության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում: Դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը «Խալդյան դարպասի» վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կոչեց «Մհերի դուռ», կատարվել է երկուսի անունով: Դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները. դա, փաստորեն, Ք.ա. IX դարավերջի հարավհայաստանյան դիցարանն էր: Իշպուինիի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ  (պրոֆեսիոնալ) կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների: Կատարվեցիննաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ: Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք.ա. 820-ական թթ. վերջին` Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը: Նա թագավորությանը միացրեց Արդինի-Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դարձրեց նաև պետության հոգևոր կենտրոն: Իշպուինին այնուհետև արշավանքներ ձեռնարկեց դեպի Արածանիի ակունքների և Արաքսի վերին հոսանքի շրջանները`բախվելով Էթիունյան համադաշնության ուժերին: Արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը: Այնուհետև նա նվաճեց նաև Կոտուր-Վասպուրականի լեռներից մինչև Արաքս ձգվող տարածքը և Մակվի դաշտում կատարեց ամրաշինական աշխատանքներ: Դրան հաջորդեցին ռազմերթեր դեպի Սյունիք, Արաքսի հովտով դեպի արևելք, ինչպես նաև Ուրմիո լճի ավազանով դեպի հարավ` մինչև Պարսուա երկիրը:

Պոպուլացիա

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն, նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում են պոպուլյացիայում և հագեցնում այն՝ դառցնելով տարաբնույթ։
Բնական ընտրության շնորհիվ պոպուլյացիայում գերազանցապես գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրի փոփոխվող պայմաններին համապատասխան օգտակար հատկություններով օժտված առանձնյակները։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։

Հավկիթ

Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:

Նախկինում հավերի սնուցումը տարբերվում էր, ինչի պատճառով հավկիթները համարվում էին վնասակար, քանի որ նպաստում էին արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Սակայն ներկայում այս թռչունները բոլորովին այլ սնունդ են ստանում, ուստի փոխվում է նաև հավկիթների բաղադրությունը: Բացի այդ, վաղուց արդեն հայտնաբերվել է, որ մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակն անմիջականորեն կախված չէ սննդակարգից:

Հավկիթները հատկապես օգտակար ու սննդարար են տարեցների համար, քանի որ պարունակում են լյուտեին ու զեակսանտին՝ նյութեր, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Հավկիթի օգտակար հատկությունները

Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:

Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:

Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:

Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Միֆեր ձվի մեջ պարունակվող խոլեստերինի վնասակարության մասին

Որոշ սննդաբաններ կարծում են, որ հավկիթը վնասակար է առողջության համար, քանի որ պարունակում է խոլեստերին: Սակայն հարկ է հիշել, որ մարդու օրգանիզմի համար խոլեստերինը շատ կարևոր է, քանի որ այն օգնում է կարգավորել սրտանոթային համակարգի աշխատանքը: Բացի այդ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափավոր քանակությամբ խոլեստերինը չի վնասում օրգանիզմին և չի առաջացնում բացասական հետևանքներ:

Որքան հավկիթ է կարելի ուտել և ինչպես է այն ավելի օգտակար

Շաբաթական խորհուրդ է տրվում ուտել 4-6 ձու, սակայն խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հարկավոր է ավելի զգույշ լինել: Այս դեպքում խորհուրդ է տրվում շաբաթական ուտել 2 ձվի դեղնուց և 6-8 ձվի սպիտակուց:

Բնականաբար՝ հավկիթի բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են հում վիճակում, սակայն հում հավկիթը կարող է դառնալ սալմոնելոզի առաջացման պատճառ, ուստի խորհուրդ չի տրվում այս մթերքն օգտագործել հում վիճակում:

Ջերմային մշակման ենթարկելու դեպքում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ խաշած հավկիթին, քանի որ խաշած վիճակում հավկիթը շատ ավելի օգտակար է ու սննդարար:

Բնակչություն

Երկրագնդի վրա կամ որևէ կոնկրետ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը կոչվում է բնակչություն:

Բնակչության ճշգրիտ թիվն իմանալու համար առանձին երկրներում 5 կամ 10 տարին մեկ կազմակերպվում են մարդահամարներ: Սակայն հնագույն ժամանակներում, երբ երկրների մեծ մասում դեռևս մարդահամարներ չէին անցկացվում, որոշվում էր աշխարհի բնակչության մոտավոր թիվը: Եղել են ժամանակներ, երբ երկրագնդի բնակչության թիվը շատ դանդաղ է աճել կամ ընդհանրապես չի աճել (պատերազմների, համաճարակների պատճառով):Աշխարհի բնակչության թիվը 1830 թ-ին կազմել է 1 մլրդ, 1930 թ-ին՝ 2 մլրդ, 1960 թ-ին՝ 3 մլրդ, 1975 թ-ին՝ 4,5 մլրդ, 1987 թ-ին՝ 5 մլրդ, 1999 թ-ին՝ 6 մլրդ մարդ: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով:Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 80 մլրդ մարդ (73,5 մլրդ մահացել է, 6,5 մլրդը ներկայումս ապրում է): Բնակչության թվի փոփոխությունը կոչվում է շարժ (դինամիկա): Առանձնացվում են բնակչության բնական (որևէ տարածքում 1 տարում ծնվածների ու մահացածների թվաքանակի տարբերությունը) և մեխանիկական (մարդկանց տարածական տեղաշարժերը կամ գաղթերը) շարժեր:Մարդկության 70 %-ն ապրում է երկրագնդի տարածքի ընդամենը 7 %-ի վրա: Բնակչության 80 %-ն ապրում է Արևելյան կիսագնդում, 90 %-ը՝ Հյուսիսային կիսագնդում: Մարդկանց կեսից ավելին ապրում է դաշտավայրերում (մինչև 200 մ բարձրության վրա), 80 %-ը՝ մինչև 500 մ բարձրության վրա:Ցամաքի հսկայական տարածքներ անմարդաբնակ են կամ շատ նոսր են բնակեցված: Լեռնային շրջանները թույլ են բնակեցված՝ չնայած կան բացառություններ: Այսպես՝ միայն Բոլիվիայում, Մեքսիկայում, Պերուում, Եթովպիայում և Աֆղանստանում բնակչության մեծ մասն ապրում է 1000 մ բարձրության վրա, Բոլիվիայի բնակչության 3/4-ը՝ ավելի քան 3700 մ բարձրության վրա, իսկ մայրաքաղաք Լա Պասը գտնվում է 3620 մ բարձրության վրա: Աշխարհի բնակչությունն առավել խիտ է 3 գլխավոր արեալներում՝ Հարավային, Հարավարեվելյան և Արևելյան Ասիա, Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ-ի հյուսիս-արևելք` Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Մեծ լճերի շրջան: Ըստ ֆիզիկական հատկանիշների՝ առանձնացվում են մարդկության 3 մեծ ռասաներ՝ եվրոպեոիդ (սպիտակամորթ), նեգրոիդ (սևամորթ) և մոնղոլոիդ (դեղնամորթ): Կան նաև խառը ռասաներ. եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների մարդկանց խառնածինները կոչվում են մուլատներ, եվրոպեոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ մետիսներ, նեգրոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ: Մարդիկ տարբերվում են նաև լեզվով. խոսում են ավելի քան 5000 տարբեր լեզուներով, որոնք միավորվում են 22 լեզվաընտանիքներում: Դրանցից ամենամեծը հնդեվրոպականն է, երկրորդ խոշոր լեզվաընտանիքը չին-տիբեթականն է: Համեմատաբար փոքր են ալթայան, սեմա-քամյան, ուրալյան լեզվաընտանիքները:Աշխարհի բնակչությունը տարբերվում է նաև ազգային (էթնիկ) հատկանիշներով: Աշխարհում հաշվվում է մոտ 3 հզ. ժողովուրդ, որոնք տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով: Հազվադեպ է պատահում, որ ազգային ու պետական (քաղաքական) սահմանները համընկնեն: Նման դեպքերում առաջանում են միազգ-միատարր պետություններ (Ճապոնիա, Հայաստան, Մոնղոլիա): Ավելի հաճախ հանդիպում են բազմազգ պետություններ, որտեղ երբեմն առաջանում են ազգամիջյան սուր հակամարտություններ (Ռուսաստան, Հնդկաստան, Իրաք):Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ, սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն քրիստոնեությունը (1,9 մլրդ մարդ), մահմեդականությունը (800 մլն) և բուդդայականությունը (500 մլն): Կան մարդիկ, որոնք ոչ մի կրոն չեն դավանում: Դրանք աթեիստներ (անաստվածներ) են: Աշխարհի բնակչության մոտ կեսը զբաղված է գյուղատնտեսության, մի մասը արդյունաբերության, տրանսպորտի և այլ բնագավառներում: Զգալի թիվ են կազմում նաև ծառայողներն ու սպասարկման ոլորտում զբաղված մարդիկ:

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы